Անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար. Կ. Կարապետյան
Հայաստանի պաշտապանության և անվտանգության հարցը մեր երկրի թիվ մեկ խնդիրն է, մեր երկրի առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները պահանաջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, արդիականացվող հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելով՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հավաստիացրեց, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք Հայաստանի և Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանության համար:
Վարչապետը կարևորեց նաև 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կենսագործումը:
«Մեք պետք է հետևողականորեն կյանքի կոչենք ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելացնող միջոցառումներ: Մենք պետք է ամեն ինչ անենք կայուն և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող միջին խավ շարունակաբար ձևավորելու և փայփայելու համար: Միայն բոլորիս շահագրիռ և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լուծել մեր առջև ծառացած խնիդրները»,- ասաց կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում. վարչապետ
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան