Իմ կառավարման ընթացքում անելու ենք ամեն ինչ, որ ոչ մի չարաշահում չլինի. Վահան Մարտիրոսյան
«Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը շարունակվում է: Հիմա գնահատում ենք նախագծային և շինարարության արդյունավետությունը և ցանկացած նոր զարգացումներին ձեզ տեղյակ կպահենք»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե շինարարության ընթացքում չարաշահումներ են եղել և ի՞նչ պետք է անել նրանց հետ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ հարցն ուղղեք իրավապահներին: Իմ կառավարման ընթացքում անելու ենք ամեն ինչ, որ ոչ մի չարաշահում չլինի»
Թե ե՞րբ կավարտվի շինարարությունը՝ նախարարն ասաց, որ դեռ չի կարող պատասխանել այդ հարցին. «Պետք է գնահատվի արդյունավետությունը, դրանից հետո կհասկանանք, թե ինչն ենք շարունակելու, շարունակելո՞ւ ենք արդյոք, թե՞ ոչ»:
Իսկ, թե հնարավո՞ր է փոխվի շինարարությունը կատարող ընկերությունը, նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Միանգամից ինչ որ բաներ փոխել սխալ կլինի, առանց ուսումնասիրելու»:
Նախարարը նշեց նաև, որ պատրաստ չէ պատասխանել ծրագրի դադարեցման մասին հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին