Ես նման կանխատեսում չունեմ. Վարդան Արամյանը՝ դեֆոլտի մասին
Կառավարության նոր ծրագրում ներկայացված են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում նաև՝ հարկային ու մաքսային ոլորտներում: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ինչ վերաբերում է փոքր և միջին ձեռնարկություններին, նախարարը նշեց, որ ՓՄՁ-ների մասով արդեն Հարկային օրենսգրքում կարգավորումներ կան, նաև մտածում են որոշակի գործիքակազմի կիրառման ուղղությամբ:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ՝ դեֆոլտ», ֆինանսների նախարարն ասաց, թե ինքը նման կանխատեսում չունի. «Մտահոգությունն այն է, որ գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր ունենք, որոնք տեղի են ունեցել 2014 թվականից: Ապագային նայելով, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն, դա նշանակում է, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է մեղմվեն: Դեֆոլտի մասով՝ ես չեմ կարծում, որ այս պահին իրավաչափ է խոսենք, որ վտանգված ենք»:
Մենաշնորհների վերացման մասին էլ խոսելով՝ Վարդան Արամյանը լրագրողներին հորդորեց կենտրոնանալ ոչ թե օլիգարխների վրա, այլ՝ հանընդհանուր հարկային արդարության ու սկզբունքների վրա: «Ամբողջ աշխարհում կա գերիշխող դիրքը: Հիմնական կարգավորումը պետք է կայանա նրանում, որպեսզի ստեղծվեն արդար մրցակցության համակարգեր և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները չկարողանան իրենց դիրքը չարաշահել»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ի արձագանքը Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը
- Տնտեսագետները՝ Տեր-Պետրոսյանի ահազանգի մասին
- Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգ է հնչեցրել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան