Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել գյուղերի տրանսպորտային խնդիրները և կարգավորել դրանք
Ավանդույթի համաձայն գործադիրի նիստը սկսվեց հանձնարարականներով: Այս անգամ այդ հանձնարարականը վերաբերում էր գյուղական բնակավայրերում տրանսպորտի խնդիրներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց ուսումնասիրել գյուղական բնակավայրերում առկա տրանսպորտային խնդիրները և ներկայացնել դրանց կարգավորման առաջարկություններ:
«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքների կազմակերպման խնդիրը: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել հարցը, չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում, նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին