Ըստ հարցման՝ եզրափակիչ հեռուստաբանավեճում հաղթել է Քլինթոնը
ԱՄՆ նախագահի թեկնածուների երրորդ և եզրափակիչ հեռուստաբանավեճը կայացել է Լաս Վեգասում: «Ռիա նորովստի»-ն գրում է, որ CNN հեռուստաընկերության ու ORC հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման մասնակիցների 52 տոկոսը կարծում է, որ հեռուսատբանավեճում հաղթել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:
Հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթող է համարում 39 տոկոսը։
Սեպտեմբերի 26-ին կայացած առաջին դեբատերից հետո անցկացված հարցման մասնակիցների 62 տոկոսը հաղթող էր համարել Քլինթոնին, 26 տոկոսը՝ Թրամփին։
Հոկտեմբերի 9-ի դեբատների արդյունքներով Քլինթոնին հաղթող էր համարել հարցվածների 57 տոկոսը, իսկ Թրամփին՝ 34 տոկոսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Պուտինին նախքան երդմանակալությունը
- Դոնալդ Թրամփը առաջարկել է Քլինթոնին արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող թեստ հանձնել
- Ըստ հարցման՝ Թրամփը 2 տոկոսով առաջ է Քլինթոնից
- Հաքերները կոտրել են Հ. Քլինթոնի նախըտրական շտաբի ղեկավարի Թվիթերի էջը
- Թրամփը խոստացել է ընտրվելուց հետո Քլինթոնին բանտ նստացնել
- Թրամփը պարծեցել է կանանց սիրահետելու իր ցանկություններով
- Օլանդը ԱՄՆ նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել Քլինթոնին
- Քլինթոնին ԱՄՆ ընտրություններում աջակցում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան