Արդարադատության համակագում դատավորների ներքին անկախության ապահովման խնդիր ունենք. նախարար
Արդարադատությունը կամ արդարադատություն բառը Հայաստանի քաղաքացու մոտ միշտ չէ որ դրական սպասումներ, ակնկալիքներ է առաջացնում,- ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա, համակարգում քիչ չեն այն դեպքերը, երբ հաճախ ստորադաս դատարանների վճիռները վերադաս դատարանների դատավորների ցուցումների հիման վրա են կայացվում: Նախարարի ներկայացմամբ՝ նաև խնդիր է հանդիսանում արդարադատության խորհրդի դատավոր անդամների անկախության ապահովումը:
«Անձամբ համոզված եմ՝ որքան էլ երաշխիքներ ստեղծենք, ցանկանանք արտաքին անկախությունն ապահովել, մենք արդարադատության համակարգում դատավորների ներքին անկախության ապահովման խնդիր ունենք: Պատահական չեմ համարում, որ Սահմանադրությունը կատարեց համապատասխան փոփոխություններ, որոնցով ամրագրվեց բարձրագույն դատական խորհրդի գաղափարախոսությունը, և արդարադատության նախարարության կողմից մշակվող Դատական օրենսգիրքն իր տեսլականը կառուցելիս հենց այս սկզբունքով է առաջնորդվելու»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին. Կարեն Կարապետյանը՝ Հեղինե Բիշարյանին
- Եթե կարմիր գծերի կոռուպցիոն գործարքը վերացնեք, կասենք՝ տղամարդ վարչապետ էր. Ռուբիկ Հակոբյան
- Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80 տոկոս արտաքին պարտքից. վարչապետ
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին
- Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է
- Խաղի կանոնները բոլորի, նաև Սամվել Ալեքսանյանի համար, լինելու է նույնը. Կարեն Կարապետյան
- Արդյ՞ոք կարելի է ենթադրել, որ աջակցության ակնկալիք ունեք միայն ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից. Պատգամավորը՝ վարչապետին
- Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր. Հարց վարչապետին
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում չե՞ն վերանալու. Նաիրա Զոհրաբյան
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի. Կարեն Կարապետյան
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին