«Չմոռանաք սա». Գուրգեն Արսենյանը՝ Կարեն Կարապետյանին
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշեց, որ ծրագրի նախաբանում գրված է՝ ՀՀ քաղաքացին հանդիսանում է բարձրագույն արժեք, և կառավարությունն իր գործունեության ընթացքում փորձելու է պաշտպանել քաղաքացու արժանապատվությունը, պաշտպանվածությունը, կենսամակարդակի բարձրացումը, լավատեսությունը ապագայի նկատմամբ, արդար հասարակության մեջ ապրելը:
«Արձանագրել եք, թղթի վրա գրել եք, չմոռանաք սա: Ի տարբերություն նախորդ կառավարությունների ծրագրերի, որոնցում այսպիսի արժեքներ հռչակված չէին, քանի որ նախորդ կառավարությունները հայ քաղաքացուն դիտարկում էին որպես արտահանման ենթակա ապրանք: Առաջին անգամ է, որ կառավարության գործունեության ծրագրում հանդիպում եմ այսպիսի ձևակերպում: Չմոռանաք սա»,- նշեց պատգամավորը:
Գուրգեն Արսենյանը կառավարության ծրագիրը հավակնոտ գնահատեց և հարցրեց՝ ունե՞նք այդքան ռեսուրս, որ իրականացվի այն, ինչ գրված է ծրագրում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց՝ իրականում համարում է, որ ձևակերպել են բավականին ծանր ծանրաձող. «Գիտակցաբար ենք գնացել նման ծանրաձող ձևակերպելուն, որպեսզի մոտիվացիան մաքսիմալ լինի և նույնիսկ ներսում պայմանավորվել ենք, որ եթե ծրագիրն ընդունվի, հաջորդ օրն արդեն կառավարության անդամները պետք է գործի անցնեն: Մեր ուժերը բավարա՞ր են, թե՞ ոչ… մենք ուրիշ տարբերակ չունենք»:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ գիտակցում է՝ բիզնեսը կարող է զգուշություն ցուցաբերել՝ մտածելով, որ առջևում ընտրություններ են, սպասենք տեսնենք ընտրություններից հետո ինչպես կլինի. «6-7 ամսվա մեջ բիզնեսը հաջորդ օրը սառը դուշ կընդունի և ոգեւորված կսկսի՞ աշխատել՝ չգիտեմ: Հույս ունե՞մ՝ երևի»:
«Ոչ իրագործելի ծրագիր չենք գրել, պոպուլիզմով չենք փորձել զբաղվել, եթե չիրագործենք, դա կլինի մեր աշխատանքի գնահատականը»: «Բայց որ նշաձողը շատ բարձր ենք դրել, դա այդպես է»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության համակագում դատավորների ներքին անկախության ապահովման խնդիր ունենք. նախարար
- Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին. Կարեն Կարապետյանը՝ Հեղինե Բիշարյանին
- Եթե կարմիր գծերի կոռուպցիոն գործարքը վերացնեք, կասենք՝ տղամարդ վարչապետ էր. Ռուբիկ Հակոբյան
- Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80 տոկոս արտաքին պարտքից. վարչապետ
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին
- Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է
- Խաղի կանոնները բոլորի, նաև Սամվել Ալեքսանյանի համար, լինելու է նույնը. Կարեն Կարապետյան
- Արդյ՞ոք կարելի է ենթադրել, որ աջակցության ակնկալիք ունեք միայն ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից. Պատգամավորը՝ վարչապետին
- Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր. Հարց վարչապետին
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում չե՞ն վերանալու. Նաիրա Զոհրաբյան
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի. Կարեն Կարապետյան
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան