Եկատերինա Մակարովա. «Դաշան այսօր ավելի լավ խաղաց, քան ես»
Ռուս թենիսիստուհի Եկատերինա Մակարովան «Կրեմլի գավաթի» խաղարկության երկրորդ շրջանում իր համերկրացի Դարյա Կասատկինային 4։6, 1։6 հաշվով զիջելուց հետո շեշտել է, որ, միևնույն է, գոհ է մրցաշարում իր ելույթներից։ Նա արժանին է մատուցել իր 19-ամյա մրցակցին։
«Չէի ասի, որ շատ վատ խաղ էր,- Մակարովայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես կարծում եմ, որ, միևնույն է, լավ եմ հանդես եկել։ Այո, այստեղ վիճակագրությունս հաստատ ամենալավը չէ։ Հաճախ եմ պարտվել առաջին շրջանում և ուրախ եմ, որ այս անգամ հաղթահարեցի այդ փուլը, չնայած այն հանգամանքին, որ այնքան էլ թեթև մրցակից չէր բաժին հասել ինձ։
Դաշա Կասատկինան շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Ինձ համար դժվար էր հարմարվել նրա խաղին, ինչ-որ տեղ՝ նաև ծածկին։ Չեմ կարող ասել, որ հիմա վատ եմ խաղում։ Հնարավոր է, որ մրցաշրջանի ընթացքում այդպես էր, սակայն հիմա ինձ լավ եմ զգում, ուժեր ու զգացումներ ունեմ։ Պարզապես Դաշան այսօր ավելի լավ խաղաց, քան ես»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում