Ընտրական օրենսգիրքն ընդունվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախքան քվեարկությունը պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Այդ փոփոխությունը, որ երեկ զիջումներով արվեց, իհարկե, կողմերի անձանական և քաղաքական մոտեցումներն են, որևէ բան չի թեթևացնում: Ընդամենը նշվում է դիտավորյալ: Հայեցակարգային մոտեցման կարգով կարող են մեկնաբանել ինչպես ցանկանան: Կոչ եմ անում դեմ քվեարկել, սա բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրովի ձև է»:
Լևոն Զուրաբյանն իր խոսքում ասաց. «Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար մեր հասարակությունը պայքարել է 15 տարուց ավելի: Ցանկանում եմ շնորհավորել՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է պահանջվում պատասխանատվություն կեղծ հայտարարություն ներկայացնելիս. Դավիթ Հարությունյան
- ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան
- Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունները շարունակվում են. Լ. Զուրաբյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը
- Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան