Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառը՝ ըստ Թուրքիայի փոխվարչապետի
Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետության» զինյալներից ազատագրման գործողությունը որպես նոր պատերազմի շարժառիթ դարձնելու փորձերը կարող են հանգեցնել գլոբալ հակամարտության: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուրման Կուրտուլմուշը:
Նշենք, որ ավելի վաղ պաշտոնական Անկարան հանդես էր եկել Մոսուլի գրավման գործողությունում շիա աշխարհազորի մասնակցության դեմ՝ դա պատճառաբանելով միջկրոնական բախումների ծագման ռիսկով:
«ԻՊ ահաբեկիչներից Մոսլուլի ազատագրման գործողությունը նոր պատերազմի ծագման պատրվակ դարձնելու փորձերը, որն իրականացվելու է երրորդ ուժերի ձեռքով, կարող է աղետալի հետևանքներ ունենա, ընդհուպ վերաճի 3-րդ համաշխարհային պատերազմի»,- հայտարարել է Կուրտուլմուշը:
Փոխվարչապետի խոսքով Մոսուլի ապագան անմիջականորեն աղերսվում է Թուրքիայի շահերի հետ: Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաև Հալեպի և Դամասկոսի ապագային:
«Հարևան երկների բնակիչները մեր ընկերները, եղբայրներն ու բարեկամներն են, մենք բոլորս ապրում ենք նույն տարածաշրջանում: Ոչ ոք իրավունք չունի խանգարել Թուրքիային հետաքրքրվել հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձություններով»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին