Իգնատի Առաքելյանը՝ կարտոֆիլի գների մասին
«Երեկ հանդիպել եմ կարտոֆիլագործների հետ, խնդիրն այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով կարտոֆիլի գնման ցածր գների վերաբերյալ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրեր առաջ Վարդենիսի բնակիչները փակել էին Վարդենիս-Երևան ավտոմայրուղին՝ պնդելով, որ պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթներ են ստանում, մասնավորապես, ՊՆ կարտոֆիլը հանձնվում է 1 կգ-ը 80-104 դրամով, մինչդեռ կարտոֆիլը գյուղացիներից ձեռք են բերում ցածր գնով՝ 40-45 դրամով:
«Կան միջնորդներ, որոնք գնում են ցածր գնով, և առաջարկ է արվել, որպեսզի ֆերմերներն իրենք միանան, ստեղծեն իրենց միավորումը և իրենք մատակարարեն պաշտպանության նախարարությանն ավելի բարձր գնով, ինչին որոշ ֆերմերներ ասել են՝ եթե այդպես լինի, դա իրենց ձեռք չի տա, քանի որ չեն տեղավորվի այդ գների մեջ: Բոլոր դեպքերում մարզպետը և գյուղապետերը կաշխատեն, որպեսզի օգնեն ֆերմերներին միանալ և իրենք ներկայացնեն իրենց գինը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանը՝ նախարարը նշեց, որ նման առաջարկ ներկայացվել է կառավարությանը և քննարկվում է. «Այստեղ պետք է համամասնորեն մասնակցություն լինի՝ կառավարություն և գերմանական բանկ: Եթե հավանություն լինի, անպայման պիլոտային տարբերակ կներդրվի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին