Լուիս Էնրիկե. «Մեսսին մասնակցեց բոլոր կարևոր պահերին»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից հետո, որում կատալոնյան թիմը հաղթել է 4։0 հաշվով, հայտարարել է, որ հիացած է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի խաղով։ Արգենտինացին, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, հեթ-տրիկ է ձևակերպել։
«Մեսսին վճռեց հանդիպման ելքը,-Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա մասնակցեց բոլոր կարևոր պահերին։ Խփեց այնպիսի գոլեր, որ կարծես դպրոցական խաղահրապարակում լիներ։ Վերջին վնասվածքը ոչնչով չի ազդել նրա խաղի վրա։ Մեսսին ամեն ինչ ցուցադրեց խաղադաշտում։ Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», այդ թիմը միշտ փոփոխություններ է կատարում խաղի ընթացքում, ուստի նրա դեմ խաղալը շատ դժվար է»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում