Կառավարության այս ծրագիրն ունի ամուր հիմք. Լևոն Մկրտչյան
«Արդյոք կառավարության ծրագիրն իր մեջ ունի տեսլական կամ երազիհարկեունի»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ կառավարության այս ծրագիրն ունի ամուր հիմք՝ ի դեմս 2016թ-ի տարեսկզբին սկսված կառուցվածքային փոփոխությունների:
Նրա խոսքերով՝ ծրագրի հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ ներկայացնում է կոնկրետ միջոցառումներ:
Լևոն ՄԿրտչյանը նշեց, որ կառավարության ծրագրում հանրակրթության, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտության բլոկը ներկայացված է հակիրճ, սեղմ, բայց իր մեջ ունի լուրջ բովանդակություն: «էությունը, որը որդեգրել է կառավարությունը, կրթության որակի կտրուկ բարձրացումն է և, բնականաբար, այդ գործընթացում ամենակարևոր հատվածը հանրակրթությունն է: Եթե մենք մեր հանրակրթությունը չդնենք լուրջ կրթակարգի հիմքի վրա և չկարողանանք ճիշտ շեշտադրումներ կատարել, ապա մնացած՝ մասնագիտական կրթության, դեպի գիտություն ուղղված համակարգերում չենք կարողանա արձանագրել որակի այն ձևաչափը, որը մենք ակնկալում ենք»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Այս առումով ծրագրում կան մի քանի կարևոր ձևաչափեր: Առաջինը՝ կրթակարգի հասկացությունն է և մի կարևոր սկզբունքի որդեգրումը, որի համաձայն՝ փորձում են հրաժարվել ՀՀ կրթական համակարգում այլընտրանքային ձևաչափից: «Մենք ունենք հստակ կրթակարգ և բոլոր համակարգերը՝ մասնավոր, պետական, պետք է տեղավորվեն այս կրթակարգի մեջ՝ ուղղահայաց և հորիզոնական ձևաչափերով»,-ասաց նա:
Լևոն Մկրտչյանի խոսքերով՝ ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում բնագիտության և էլեկտրոնային ուսուցման մեխանիզմների կատարելագործմանը, հստակեցմանը, բացի այդ, նշված են նաև կոնկրետ ժամկետներ:
Մեծ փոփոխություններ են նախատեսվում դպրոցական այն հաստատությունների կառավարման համակարգում, որոնք ունեն փոքր թվով աշակերտներ: Այդ դպրոցների համար էլ անհրաժեշտ է ունենալ դպրոցական, ինչպես նաև՝ զարգացման ծրագրեր:
Միջին մասնագիտական կրթության համակարգի մեջ հիմնական ձևաչափն էլ այն է, որ պետք է ձևավորել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան օպտիմալ միջին մասնագիտական կրթական մասնագիտությունների ցանկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին