«Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
«Կառավարության ծրագիրը ներկայացում է մեր թիմի տեսլականը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելով՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ ծրագրի մշակման ընթացքում բազում հանդիպումներ, առարկայական քննարկումներ են ունեցել ՀՀ նախկին վարչապետերի, նախարարների, պետական կառավարման հարուստ փորձ ունեցող մի շարք քաղաքական գործիչների, հայ և օտարերկրյա հայտնի տնտեսագետների, փորձագետների, բիզնես աշխարհի ներկայացուցիչների, հասարակության լայն շերտերը ներկայացնող, երկրի ապագայի նկատամբ ոչ անտարբեր մարդկանց հետ, մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել ՀՀԿ, ՀՅԴ կառույցների հետ:
Կ. Կարապետյանի ներկայացմամբ՝ կառավարության ծրագիրը միջոցառումների համալիր է՝ սահմանված ժամկետներով:
«Հայաստանի կառավարության նպատակն է Հայաստանում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ: Այս նպատակները կարևոր են միշտ և ունեն կոնկրետ դրսևորումներ ցանկացած ժամանակահատվածում: Կառավարության խնդիրն է վեր հանել դրանց հասնելու խոչընդոտները և դրանց արդյունավետ լուծումներ տալ»,- ասաց կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին