Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է
Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թվականին ավարտվելու է,- այսօր ԱԺ-ում, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարցին, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշեց, որ իր մոտ այս պահին ճշտված տվյալները չկան, թե կոնկրետ քանի անօթևան ընտանիք կա Գյումրիում:
Խոսելով Գյումրու օդանավակայանի մասին, որը, ինչպես ասաց Մարտուն Գրիգորյանը, չի աշխատում, թռիչքներ չեն իրականացվում, կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին վարում են բանակցություններ բիզնես-էկոնոմ ավիաընկերությունների հետ կապված՝ այդ թռիչքներն ուղղելու դեպի Գյումրիի օդանավակայան:
Կառավարության ծրագրում այն նշված է.որպես «Ավիափոխադրումների շուկայի ծավալի և աշխարհագրության ընդլայնման և բյուջետային ավիաընկերությունների կողմից դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթների իրականացման նախադրյալների ստեղծում»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016թ-ի ծրագիրը
- Նարեկ Սարգսյան. Գյումրիում մոտ 100 հոգի է մնացել, որ ստանան բնակարանների գնման վկայականներ
- 1 բացիկ=1 բնակարան. Գյումրիում այս տարի մեկ ընտանիք էլ բնակարան կունենա այս ծրագրի շնորհիվ
- ԳՅՈՒՄՐՎԱ ԴԻՄԱՊԱՏԿԵՐ. Կիսաքանդ, առանց սանհանգույցի շենքում գոյատևում է քսան ընտանիք, որ հացին «կակա» են ասում
- Աղքատ Գյումրվա դիմապատկերը. Հատկապես ծանր է կանանց վիճակը.տղամարդիկ գնում ու մնում են «դրսում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին