Մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում չե՞ն վերանալու. Նաիրա Զոհրաբյան
Կառավարության բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել նոր կառուցվածք՝ ունենալով հստակ խնդիր՝ կրճատել, ոչ թե օպտիմալացնել: Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե կառավարման համակարգի փոփոխության համար ի՞նչ եք արել կամ անելու:
Վարչապետի խոսքով՝ պետք է վերանայեն այն գործառույթները, որոնք կիսատ-պռատ են արվում, կամ չեն արվում, կամ պետք էլ չէ արվեն: Կառավարության ղեկավարը նաև ասաց, որ հստակ հանձնարարական կա՝ կրճատել ՊՈԱԿ-ները, կենտրոնացնել գնումների կառույցները, ԾԻԳ-երը:
«Հանրությանը կներկայացնենք: Այստեղ, սպասում եմ, բավականին լուրջ կրճատումներ»,- հավելեց Կ. Կարապետյանը:
Նաիրա Զոհրաբյանի մյուս հարցը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարին, վարչապետն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է, իրենք ֆիքսել են, ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ:
«Կանենք, չենք անի, դուք կտեսնեք»,- նշեց Կ. Կարապետյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք մաքսային տարբեր պապկաները, որոնք 37 թվականի տռոյկաներ են հիշեցնում՝ «ով ընկնում է, քերթվում է մինչև վերջ» չեն վերանալու:
«Պապկաներ չեն լինելու: Լինելու են բրոկերային կառույցներ, ինչպես ամբողջ աշխարհում, երբ բիզնեսմենն է որոշելու՝ ուզում է դիմել բրոկերին, թե մաքսատանը: Որևէ պարտադրանք, որևէ բիզնեսմենի չի լինելու»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի. Կարեն Կարապետյան
- Անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար. Կ. Կարապետյան
- Կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում. վարչապետ
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
- Նոր կառավարության ծրագրով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունները կընդլայնվեն
- Կառավարությունը խոստանում է խրախուսել ներդրումները, զարգացնել գործարարությունը, խթանել արտահանումը
- Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարում 2 հնավայրի ամրակայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան