Կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում. վարչապետ
«Մենք թևակոխել ենք տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական տնտեսական գործընկերի մոտ՝ սահմանափակելով ընդհանուր տրենդների հաշին արագ աճի հնարավորությունները»,- Ազգային ժողովոի արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելով՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա, այս միջավայրում ՀՀ տնտեսության առկա կառուցվածքը, զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում, չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են Հայաստանի մարտահրավերներին, անհրաժեշտ են խորությամբ վերլուծել, վերաիմաստավորել տնտեսական զարգաման մասին պատկերացումներն ու մոտեցումները՝ հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղություների, տնտեսության հաշվառման, վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության, մրցունակության վերաբերալ:
«Հենց այդ նպատակով այսօր արդեն կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարևորագույն խնդիրների առարկայական վերլուծություն և առաջարկել թե կարճաժամկետ միջոցառումների, թե երկարաժամկետ ռազամավարկան բարեփոխումների ծրագրեր»,- ասաց կառավարության ղեկավարը:
Կ. Կարապետյանի ներկայացմամբ՝ երկրաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ՀՀ կառավարության ներքո ձևավորելու են ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, նշված խնդիրների լուծմամբ զբաղվելու են Հայաստանի, սփյուռքի, արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան