Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր. Հարց վարչապետին
«Ինչո՞ւ են ներդրումները ֆանտաստիկ ցածր, ո՞րն է այն հիմնական գործոնը, որ Հայաստանում ներդրումները շատ-շատ քիչ են», -այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։
Ի պատասխան, վարչապետն ասաց, որ ներդրումները Հայաստան չեն գալիս բազմաթիվ պատճառներով.
«Երկրի փոքրություն, լոգիստիկ դաշտ, հարկային-մաքսայինի ոչ մինչև վերջ հասկացում։ Բազմաթիվ են այդ պատճառները։ Ո՞րն է առաջինը, ո՞րն է երկրորդը...երևի մեկ բառով ասենք՝ փող դնելու ռիսկայնությունը բարձր է. Աշխարհաքաղաքական վիճակը, պատերազմի վտանգը և այլն»։
Ըստ վարչապետի, Հայաստանում բիզնես միջավայրը «բավականին հուսահատված է ու չոգևորված»։
«Ես բիզնես միջավայրի հետ հանդիպել եմ և ժողովրդական լեզվով ասած՝ մեծ կրակ չեմ տեսնում։ Այդ պատճառով մենք՝ կառավարությունս, ասում ենք, որ ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի այդ պրոցեսին աջակցենք ու կատալիզատորի ֆունկցիա կատարենք», -հավելեց Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- ՃՈ-ի ֆունկցիան չպետք է լինի շատ տուգանք հավաքելը, անբարենպաստ վայրերում կամերա դնելը. Վարչապետ
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
- Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016թ-ի ծրագիրը
- Կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան