ՃՈ-ի ֆունկցիան չպետք է լինի շատ տուգանք հավաքելը, անբարենպաստ վայրերում կամերա դնելը. Վարչապետ
Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին, անդրադարձել է ԴԱՀԿ-ից դժգոհթյուններին ու ՃՈ-ի կողմից գրանցած խախտումներին։
Նա հիշեցրեց, որ այսօր կառավարության նիստում տվել է հանձնարարականներ, որոնց պատասխանն ստանալուց հետո կհետևեն համապատասխան արձագանքներ։
Սամվել Ֆարմանյանը, սակայն, բավարար չհամարեց պատասխանը և նկատեց, որ ճանապարհային ոստիկանության գրանցած խախտումները անհամաչափ են ու չեն բերում վթարների թվի նվազմանը և արդյունքում քաղաքացիների մոտ զանգվածային դժգոհություն կա։
«Այդ խնդիրը պետք է մի օր վիրահատությամբ լուծել ու անցնել առաջ», -հավելեց պատգամավորը։
«Ճիշտ եք, պարոն Ֆարմանյան, հենց այսօր մեր գործընկերների հետ ԴԱՀԿ-ի հետ կապված միջոցառումների հանձնարարականը քննարկելիս խոսել ենք դրա մասին, որ Ճանապարհային ոստիկանության նպատակային գլխավոր խնդիրը, ֆունկցիան պետք է լինի ոչ թե շատ տուգանք հավաքելը, ոչ թե շատ տուգանք գրելը, մաքսիմալ անբարենպաստ վիճակներում կամերա դնելը, որպեսզի մենք մեր քաղաքացուն դնենք անհարմար վիճակի մեջ, այլ հակառակը, մինիմիզացնել վթարների քանակը։ Եթե բոլոր մեր միջոցառումները այդ նպատակին չեն ծառայում, ապա պետք է մեր բոլոր նպատակները և այդ միջոցառումները վերանայենք», -պատգամավորին արձագանքեց Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին