Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հարցերում դեռ շատ անելիքներ ունենք. Փոխնախարար
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մենք շատ անելիքներ ունենք,- «Աշխարհն առանց արգելքների» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանն ունեցած ելույթում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:
«Այն, ինչ արել ենք, արձանագրում ենք, բայց շատ լավ գիտակցում ենք, որ մատչելիության ապահովման, իրավունքների պաշտպանության հարցերում դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց փոխնախարարը՝ միաժամանակ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձնանց սոցիալական ներառումը ՀՀ կառավարությունը ճանաչել է գերակա ուղղություն:
Ջ. Բաղդասարյանի խոսքով՝ այսօրվա համաժողովի թեման, նախատեսվող քննարկումները արդիական են բոլոր երկրների համար՝ անկախ զարգացման աստիճանից:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար պայմանների, կրթության, աշխատանքի իրավունքի ապահովմանն ուղղված քայլերն իրականացվում են ողջ աշխարհում»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ բոլորի նպատակն է՝ ստեղծել հասարակություն բոլորի համար, որտեղ հաշմանդամ մարդը կապրի լիարժեք կյանքով:
Երևանում անցկացվող անդրանիկ միջազգային երկօրյա գիտաժողովը նվիրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը:
Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Սողոյանը՝ հաշմանդամության կարգի սահմանման հարցում նոր մոտեցումների մասին
- Պետական միջամտությունը պարտադիր է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ինտեգրվեն աշխատանքային ոլորտ. հոգեբան
- ԱԻՆ համակարգում աշխատում է երեք տասնյակից ավելի սայլակավոր հաշմանդամ
- Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման խնդրով կզբաղվեն նաև անձամբ գործատուները
- Հայաստանում հաշմանդամություն ունեցողների 3,9 %-ը երեխաներ են. Արմեն Սողոյան
- Արտեմ Ասատրյան. Պետք է հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող անձիք մեզանից մեկն են
- ՀՀ-ում սկսվել է մշակութային օջախները հաշմանդամություն ունեցողներին հարմարեցնելու գործընթաց
- «Հաշմանդամներին աջակցության ծրագիր»-ը պետք է լիներ ավելի մարդակենտրոն. «Ունիսոն»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան