Վան Պերսի. «Վերադառնում եմ տուն՝ մեծագույն թիմի մեծագույն մարզադաշտ»
«Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման մասին, որը կկայանա այսօր։ Հիշեցնենք, որ թուրքական ակումբ տեղափոխությունից առաջ հոլանդացի ֆուտբոլիստը 3 մրցաշրջան է անցկացրել «Օլդ Տրաֆֆորդում»։
«Դա ինձ համար յուրահատուկ խաղ կլինի։ Գիտեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց մեր խումբն այս մրցաշարում շատ յուրահատուկ է։ Վերջերս խաղացի «Ֆեյենորդի» դեմ, որի կազմում սկսել եմ իմ կարիերան, իսկ այժմ հանդես եմ գալու «ՄՅու»-ի դեմ։ Շատ եմ սպասում դրան։
Հիմա խաղում եմ «Ֆեներբախչեում» ու ուզում եմ օգնել իմ թիմին։ Վերադառնում եմ տուն՝ մեծագույն թիմի մեծագույն մարզադաշտ։
«Մանչեսթեր Յունայթեդը» մեզ հետ դիմակայությունում ֆավորիտ է համարվում, սակայն ֆուտբոլում դժվար է ինչ-որ բան կանխատեսել։ Անհամբերությամբ եմ սպասում այդ երեկոյին»,- վան Պերսիի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում