Երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա. Վարչապետ
«Կառավարության ծրագիրը, ճիշտն ասած, ուղղված է հենց ժողովրդագրությանը. մարդիկ ծնվում են, երկրից չեն գնում, եթե երկրում լավ ու արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ ու հույս կա։ Կառավարության այս ծրագիրը հենց ամբողջությամբ ուղղված է դրան», -այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին։
Պատգամավորը, նկատենք, հետաքրքրվում էր, թե կառավարության գործունեության ծրագրով ժողովրդագրության առումով ինչ քայլեր են ծրագրվում իրականացնել։
Վարչապետը ժպտալով նկատեց, թե ծրագրում չեն արձանագրել՝ ինչպե՞ս ազդեն ընտանիքների վրա, որ ծնունդները շատ լինեն, բայց կառավարության ծրագիրը այն է, որ «մարդ փող աշխատի, լավ ապրի ու իրեն պաշտպանված զգա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան