Հայաստանը կներկայացնեն Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը
Հոկտեմբերի 22-ին Բաստիայում կմեկնարկի «Corsican Circuit 2016» շախմատի մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ: Հայաստանը ներկայացնում են Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Ստուգատեսն անցկացվելու է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր: այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում