Արայիկ Բաղդադյան. «Սպասում էի գոնե մեկ Օլիմպիական մեդալի»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հաշվետվությունը: Նա ներկայացրել է բոլոր այն նախապատրաստական միջոցառումները, որոնք իրականացվել են նախաօլիմպիական փուլում:
«Արդյունքում ունեցանք 4 վարկանիշ 6 քաշային կարգերում: Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, սպասում էի գոնե մեկ մեդալի Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից, սակայն, ցավոք, մեր տղաներից ոչ ոք մրցանակային տեղ չգրավեց»,- Բաղդադյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մարզիչը հավաքականի մասնակցությունն ամառային օլիմպիական խաղերին գնահատել է անբավարար: Նա նաև խոսել է այն խնդիրների մասին, որոնք խանգարում են ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը և այս ոճում հանդես եկող մարզիկների հերթափոխի պատրաստմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում