Քրեականացման միջոցով ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կնվազի. Ա.Հովհաննիսյան
Ապօրինի հարստացման քրեականացումը կառավարության ամենակարճաժամկետ ծրագրերից մեկն է, եռամսյա ժամկետ է ամրագրված: Օր առաջ քրեականացումը, կարծում եմ որպես հետևանքային հանցակազմ, լրջորեն կվկայի կառավարության քաղաքական կամքի մասին՝ պայքարել ապօրինի հարստացման դեմ,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ միայն ապօրինի հարստացման քրեականացումն արդյունք չի տա. «Սա կաշխատի այն ժամանակ, երբ կրկին կառավարության ծրագրում ամրագրված մի քանի ծրագրեր ևս ճիշտ ժամանակին արվեն։ Առաջին՝ խոսքը վերաբեում է կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքին»:
Այս օրենքին, ըստ Ա. Հովհաննիսյնաի, պետք է հետևեն շահերի բախման հայտարարագրում, փոխկապակցված անձանց շրջանակի, հայտարարագիր ներկայացնող անձանց ընդլայնում:
«Քայլերը պետք է հաջորդեն մեկը մյուսին: Այդ դեպքում հավատացած եմ, լավատես ու լիահույս, որ մենք կհաջողենք»,- ասաց նախարարը:
Լրագրողի հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ կարճ ժամանակ անց Հայաստանում չեն լինի ապօրինի հարստացող պաշտոնյաներ, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Աշխարհում չկա որևէ երկիր, որը դադարեցրել է կոռուպցիայի դեմ պայքարը կամ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները: Այլ հարց է՝ ինչպիսի մակարդակով, ինչպիսի ծավալով»:
Նախարարն ապագային ուղղված կանխատեսումներ չարեց, բայց նշեց. «Ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կնվազի, եթե չասեմ կվերանան, որովհետև դրա համար կա քրեական պատասխանատվություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին