Հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գուգարք գյուղի բնակչուհի Հ.Նազլուխանյանի մահվան դեպքի գրել ենք:
Այս դեպքով կատարված քննությամբ քննչական կոմիտեն պարզվել է, որ Նազլուխանյանն առաջնածին ախտորոշմամբ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել է «Վանաձոր բժշկական կենտրոնի» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը`հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կոմիտեից հայտնում են, որ լրացուցիչ կտեղեկացնեն քննության արդյունքների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում ծննդաբերությունից հետո մահացած կնոջ դեպքով զբաղվում են իրավապահները
- Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան