Անժելիկ Կերբերը կպահպանի առաջին տեղը WTA-ի սանդղակում
Երեկ հայտնի դարձավ, որ Անժելիկ Կերբերը 2016 թ. արդյունքներով կմնա WTA-ի վարկանշային սանդղակի առաջին հորիզոնականում։
«Տարին աշխարհի թիվ 1 ռակետի կարգավիճակում ավարտելը հսկայական պատիվ է ու մեծ նվաճում։ Դա իմ երազանքներից մեկն է»,- Կերբերի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Կերբերից առաջ մրցաշրջանն առաջին տեղում ավարտել են Շտեֆի Գրաֆը (8 անգամ), Մարտինա Նավրատիլովան (7), Քրիս Էվերտը, Սերենա Ուիլյամսը (5-ական), Լինդսի Դևենպորտը (4), Ժյուստին Էնենը, Մարտինա Հինգիսը (3-ական), Մոնիկա Սելեշը, Կարոլին Վոզնյացկին (2-ական), Վիկտորյա Ազարենկոն ու Ելենա Յանկովիչը (1-ական)։
Ընթացիկ մրցաշրջանում Կերբերը հաղթել է 3 մրցաշարում, այդ թվում՝ «Australian Open»-ում ու «US Open»-ում, դարձել Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում