Կառավարության ծրագրում տրված է ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական. Ա. Վարդանյան
«Բառադիության հասնող մեր արխային լինելը, բոլորը մեղավոր են ինձանից բացի, ինձ համար լավ է, մյուսների հերն էլ անիծած, քանի դանակը ոսկորին չի հասել տեղից չշարժվելու մտայնությունը բերելու էր մի կետի, որից հետդարձն այլևս անհնար էր լինելու: Այդ կետին բան չէր մնացել»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագրի քննարկմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ կատարած սխալներին, փոքր ու մեծ դերակատար մեղավորներին:
«Հիմա նոր սկիզբ դնելու, հանրության մեջ նոր արյուն ներարկելու, որակական, արմատական փոփոխություններ կատարելու փորձի, ջանքի, կամքի, թերևս վերջին հնարավորությունն է, որ պարտադրված ենք անել, քանի որ այլ տարբերակ գոյություն չունի»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Ա. Վարդանյանի գնահատմամբ՝ ծրագրում տրված է ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական, հանրային, պետական, տնտեսական կյանքի շիտակ ախտորոշում, դրանից բխող խնդիրների ճշգրիտ ձևակերպում, ներքին ու արտաքին մարտահրավերներին համարժեք, համարձակ, հավակնորդ, գործնական ծրագիր է:
«Տեսնում ենք երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, արմատական փոփոխություններ իրականացնելու կամք, վճռականություն, էներգիա: Բնականաբար, այս ծրագիրն ունենալու է ՀՅԴ ամբողջական աջակցությունը»,- ասաց նա:
Ըստ նրա, առաջիկա ամիսներին դժվար ժամանակներ են սպասվում՝ ֆինանսական միջոցների էական սղություն, պետական համակարգի լճացած վիճակից դուրս գալու մոտիվացիայի բացակայություն, ստվերին, կոռուպցիային, արտոնյալ վիճակին սովոր անձերի, խմբերի դիմադրություն:
«Բայց անհնարը հնարավոր է դառնում, երբ երկրում կա մարդկանց կրիտիկական զանգված, ով գիտակցում է այլ ելք չունենալու կործանարարությունը, վճռականորեն կանգնում է կեցությունը շրջելու դիրքերում»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ-ական պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա. ՀՀԿ-ական
- Կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին. ԱԺ նախագահ
- Կառավարության այս ծրագիրն ունի ամուր հիմք. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը բացատրել է ազգ-բանակ գաղափարի էությունը
- «Չմոռանաք սա». Գուրգեն Արսենյանը՝ Կարեն Կարապետյանին
- Արդարադատության համակագում դատավորների ներքին անկախության ապահովման խնդիր ունենք. նախարար
- Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին. Կարեն Կարապետյանը՝ Հեղինե Բիշարյանին
- Եթե կարմիր գծերի կոռուպցիոն գործարքը վերացնեք, կասենք՝ տղամարդ վարչապետ էր. Ռուբիկ Հակոբյան
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան