ԲՀԿ-ն գտնում է, որ պատասխանատու չէ կառավարության ծրագրի համար և չի քվեարկի
«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ չի կարող կիսել այս ծրագրի քաղաքական պատասխանատվությունը, քանի որ իշխանություն չէ, և ԲՀԿ-ականները չեն մասնակցելու ծրագրի քվեարկությանը։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«2017 թվականի բյուջեի նախագիծը նայելով, չեմ տեսնում այն ակնկալվող կառուցվածքային տեղաշարժերը, տնտեսության ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ, որ ուզում եք այս ծրագրում դրված գործիքներով հասնել դրան», -դիմելով վարչապետին հայտարարեց Մելքումյանը։
Նա հիշեց վարչապետի հայտարարությունը, թե տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է և նկատեց, որ եթե նախկին կառավարությունը արձանագրեր ու ոչ ստանդարտ փոփոխություններ կատարեր, միգուցե նման վիճակ այժմ չլիներ։
Պատգամավորի ելույթը ամբողջությամբ՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ պետք է կառավարության ծրագիրը քննարկվեր ձեզ հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին
- Դուք շատ մեծ քայլ կատարեցիք՝ ադիոզ դեմքերից ազատեցիք կառավարությունը. Բիշարյանը՝ վարչապետին
- Կառավարության ծրագրում տրված է ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական. Ա. Վարդանյան
- Եթե կարմիր գծերի կոռուպցիոն գործարքը վերացնեք, կասենք՝ տղամարդ վարչապետ էր. Ռուբիկ Հակոբյան
- Ճիշտն ասած՝ ես չեմ վախենում 80 տոկոս արտաքին պարտքից. վարչապետ
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին