Լուիս Սուարես. «Ալկասերին խորհուրդ եմ տվել չանհանգստանալ»
«Բարսելոնի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ թիմի հարձակվող Պակո Ալկասերին խորհուրդ է տվել հանգստություն պահպանել և չանհանգստանալ, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում գրավել մրցակիցների դարպասները։ «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստը դեռ ոչ մի գոլ չի խփել կատալոնյան թիմի կազմում Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերում։
«Ես Ալկասերին խորհուրդ եմ տվել չանհանգստանալ։ Նա դեռ կխփի։ Խաղային պրակտիկա ունի, և նրա որևէ հարված անպայման կավարտվի դարպասի գրավումով։ Ալկասերը պետք է հանգիստ լինի, որովհետև վայելում է մարզչական շտաբի ու թիմակիցների վստահությունը»,- Սուարեսի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում