Հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա. ՀՀԿ-ական
Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին, որ «չի պարտադրել» իրենց կարդալ 500 էջ և բավարարվել է էջ և բավարարվել է 33 էջով։
Նկատենք՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի դատին ներկայացրած ծրագիրը 500 էջից էր կազմված։
«Ծրագիրը շատ կարճ է ստացվել, որովհետև ծրագրում դրված նպատակները խորն են», -նշեց գործարար պատգամավորը։
Փոքրածավալ ծրագրի էջերում, ասաց, խորասուզվել է և եզրակացրել. «Եթե ուզում ես առողջ հասարակություն ունենալ և փողը չծախսել դեղերի վրա, ապա պետք է ունենալ առողջ քաղաքացու ապրելակերպ։ Եթե ուզում ես պատասխանատու, բանիմաց, խելամիտ քաղաքականություն ունենալ, ապա պետք է փողը ծախսես կրթության վրա և ոչ թե վաղվա քաղաքացու անգործության և չիմացության վրա։ Եթե ուզում ես պատրանք չլինի և դու միշտ հաղթող լինես, ապա պետք է փող ծախսես ուժեղ բանակ ունենալու վրա։ Եթե ուզում ես անկախ պետություն լինել և ուժեղների հետ շփվել, ապա դու պետք է բոլորի հետ շփվես և ուժեղ լինես»։
Իշխանական պատգամավորի խոսքով, հասարակության չարիքը՝ աղքատությունը, վերացնելու համար պետք է մի քանի քայլ կատարել՝ կրճատել պետական ապարատը, որովհետև «նրանք իրոք, հավելյալ արժեք չեն ստեղծում», ազատված մարդկանց համար ստեղծել աշխատատեղ։
«Աշխատանքի իմաստը ծրագրով բաժանված է հետևյալ սկզբունքով՝ հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, սա առաջնային սկզբունք է, քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա այնքան, որ կարողանա զբաղվել փոքր ու միջին բիզնեսով։ Եթե ուզում ես, որ քո հասարակությունը լավ ապրի, ապա բոլորը պետք է մասնակցեն հավելյալ արդյունք ստեղծելուն», -հայտարարեց Հակոբյանը։
Նկատենք, որ այս պատգամավորը Երևան եկել է Մարտունու շրջանի Ծովինար գյուղից։ 2012թ. մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 24 ընտրատարածքից։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության այս ծրագիրն ունի ամուր հիմք. Լևոն Մկրտչյան
- «Չմոռանաք սա». Գուրգեն Արսենյանը՝ Կարեն Կարապետյանին
- Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին. Կարեն Կարապետյանը՝ Հեղինե Բիշարյանին
- «Ինչո՞ւ է «հանրային շահ» բառակապակցությունը կառավարության ծրագրից կորել». Թևան Պողոսյանը վարչապետին
- Խաղի կանոնները բոլորի, նաև Սամվել Ալեքսանյանի համար, լինելու է նույնը. Կարեն Կարապետյան
- Քոքոբելյանի պահանջը կառավարության ծրագրից
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016թ-ի ծրագիրը
- Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի. Կարեն Կարապետյան
- Կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում. վարչապետ
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
- Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն. Կարեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան