Մեսսի. «Ես այլմոլորակային չեմ»
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին զարմանքով է արտահայտվել երկրպագուների արտահայտությունների վերաբերյալ։ Նա դրանք մեկնաբանել է իր թիմակիցներ Ժերար Պիկեի, Արդա Թուրանի, Իվան Ռակիտիչի ու Սերխի Ռոբերտոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Մարդիկ Թուրանին անվանել են «հրաշագործ», Պիկեն համեմատվել է «Gangnam Style-Psy» հիթի կատարողի հետ։
Ֆուտբոլիստների արձագանքը հիմնականում շատ հանգիստ ու ուրախ է եղել, բայց բոլորից շատ անկեղծացել է Լիոնել Մեսսին։
«Ես զարմացած եմ, նույնիսկ քրտնեցի,- ասել է Մեսսին։- Լիովին տարբերվում եմ այլմոլորակայինից։ Բացարձակ նորմալ մարդ եմ»։
Ավելացնենք, որ կատալոնյան թիմի 29-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի վերջին խաղում 3 անգամ գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ Լեոն առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է հեթ-տրիկ ձևակերպել Չեմպիոնների լիգայի անընդմեջ 2 խաղում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում