Նիկոլայ Կարաչենցովը հոսպիտալացվել է
Ռուս հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը հոսպիտալացվել է՝ մոսկովյան իր բնակարանում մահճակալից վայր ընկնելու հետևանքով։ «izvestia.ru»-ի փոխանցմամբ, Կարաչենցովի հետ կատարվածը հաստատել է նաև որդին՝ Անդրեյը ու նշել, որ ծանր դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։
Ըստ աղբյուրի, դերասանը ընկնելուց հետո գետնին պառկած մնացել է երեք ժամ ու սպասել կնոջը՝ Լյուդմիլա Պորգինային, որը գնացել է օգնություն խնդրելու, քանի որ միայնակ չի կարողացել ամուսնուն բարձրացնել ընկած դիրքից։ Մահճակալից ընկնելու հետևանքով, Կարաչենցովը ոտքի կոտրվածք է ստացել։
Այժմ Մոսկովյան վերականգնողական կենտրոնում դերասանը բուժման կուրս է անցնում։
«Նա այժմ բուժում է ստանում։ Նրա հետ ամեն ինչ լավ է», -ասել է որդին։
2005-ին Նիկոլայ Կարաչենցովը ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ էր ստացել և նույնիսկ մեկ ամիս մնացել կոմայի մեջ։ Ստացած վնասվածքների հետևանքով նա այժմ շարժվելու ու խոսակցական ապարատի հետ կապված խնդիրներ ունի։