Շոյգու. Սիրիական օպերացիան վեր հանեց ռուսական ռազմատեխնիկայի որոշ թերություններ
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական տեխնիկայի կիրառման ժամանակ երևան եկան դրանց կառուցվածքային և արտադրական թերությունները»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նա հավելել է, որ զենքի ընդունման ժամանակ կուսումնասիրվի և քայլեր կձեռնարկվեն ռազմական տեխնիկայի հուսալիության բարձրացման ուղղությամբ:
Ավելի վաղ նույնը հայտարարլ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայում ռազմական գործողությունները «որոշակի խնդիրներ» են դրսևորել, որոնք կարգավորելու համար անհրաժեշտ է «շտկել ռազմական տեխնիկայի նմուշների զարգացման հետագա ուղղությունները»:
Այս կապակցությամբ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հուլիսի կեսերին հրահանգել էր մինչև տարվա վերջ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան