Չեֆերին. «Ապագայում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցկացվել ԱՄՆ-ում»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բաց է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի առավել հանրաճանաչ դառնալուն միտված ցանկացած միջոցի առջև։
«Ես կարծում եմ, որ ապագայում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ԱՄՆ-ում անցկացնելը վատ գաղափար չէ, բայց մենք այդ մասին կարող ենք նաև հիմա խոսել։ Երկրպագուների համար խնդիրներ չեն առաջանա։
Օրինակ՝ Պորտուգալիայից Ադրբեջան թռիչքը տևում է այնքան, որքան Նյու Յորք թռիչքը։ Սակայն մենք պետք է հիշենք, որ դա եվրոպական մրցաշար է»,- Չեֆերինի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում