Պավել Վոլյան ընտանիքով մշտական բնակության է տեղափոխվում Իսպանիա
Հեռուստահաղորդավար, շոումեն Պավել Վոլյան տեղափոխվում է ապրելու Իսպանիա։ Նա և իր կինը՝ Լյայսան Ուտյաշևան, ցանկանում են երեխաներին մեծացնել մեղմ ու բարենպաստ կլիմայական միջավայրում։ Այդ մասին գրում է «izvestia.ru»-ն՝ վկայակոչելով ընտանիքի շրջապատի իր աղբյուրներին։
Ամուսինները ցանկանում են ժամանակ առ ժամանակ այցելել Ռուսաստան՝ գործերի բերումով, բայց ոչ տևական ժամանակով։
Զույգն ունի երկու երեխա՝ երեք տարեկան Ռոբերտը, որի համար արդեն իսկ Իսպանիայում մանկապարտեզ են գտել, և 1.5 տարեկան դուստրը՝ Սոֆյան։