Ինչո՞ւ պետք է կառավարության ծրագիրը քննարկվեր ձեզ հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին
«Կառավարության ծրագիրը կառուցողական է, կարճ, կոնկրետ, կան ռիսկային էլեմենտներ, բայց ընդունելի ռիսկային, որը որ ընկալելի է»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի քննարկմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա, պատվիրված է բավականին ծանր ծանրաձող, որը պետք է բարձրանեն բոլորը միասին, միասնական, որպեսզի կարողանան իրականացնել ծրագրի հստակ դրույթները:
«Ոչ իշխանական ուժերը բողոքում են, որ իրենց հետ չի քննարվել: Ինչո՞ւ պետք է քննարկվեր ձեզ հետ, պատասխանատվությունը մենք ենք վերցերել ՀՅԴ-ի հետ միասին: Քննարկումները ծավալվում են այստեղ, պատասխանատվությունը կրում ենք մենք, քննարկումները պետք է լինեն մեզ հետ, համապատասխանեցումը պետք է լինի մեզ հետ»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
ՀՀԿ-ական գործիչը համոզված է, որ եթե այսօրվա վարչապետն իր կառավարության հետ միասին համաձայնվել է այս ծանր լուծը վերցնել իր վրա, նշանակում է, որ չի եկել ձախողվելու համար, այլ եկել է հաջողվելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Դուք շատ մեծ քայլ կատարեցիք՝ ադիոզ դեմքերից ազատեցիք կառավարությունը. Բիշարյանը՝ վարչապետին
- Կառավարության ծրագրում տրված է ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական. Ա. Վարդանյան
- Հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա. ՀՀԿ-ական