«MTS Smart Start 3» սմարթֆոն՝ ծառայությունների փաթեթների հարմար տարբերակներով
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները սմարթֆոնի բոլոր կարևոր հնարավորություններով օժտված «MTS Smart Start 3»-ը կարող են ձեռք բերել ծառայությունների փաթեթների ամենահարմար տարբերակի հետ միասին: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից:
Այսպես, «STARTPHONE 4500» սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս մոդելը կարելի է ստանալ 1 դրամով: Այս տարբերակի դեպքում սակագնային պլանին բաժանորդագրության ամսավճարը կազմում է ընդամենը 4500 դրամ, որի դիմաց տրամադրվում է 2000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն (1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում):
Սմարթֆոնը նաև կարելի է ձեռք բերել ծառայությունների հատուկ փաթեթով, որում ներառված են 5000 ներցանցային րոպե և 5000 ՄԲ ինտերնետ: Այս դեպքում՝ սմարթֆոնի գինը 25900 դրամ է:
Առանց փաթեթի ձեռք բերելու դեպքում սմարթֆոնի գինը 21900 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ինտերնետն ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել սմարթֆոնը 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: