Ֆրանչեսկո Տոտտին հոբելյանական խաղում գոլային 2 փոխանցում է կատարել
Երեկ Ֆրանչեսկո Տոտտին «Աուստրիայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում ասպարեզ դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում։ Այդ հանդիպումը «Ռոմայի» ավագի համար 100-րդն էր եվրոպական ակումբային մրցաշարերում։ Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն։
34-րդ րոպեին Տոտտին գոլային փոխանցում է կատարել Էլ-Շաարավիին, իսկ 69-րդ րոպեին՝ Ալեսանդրո Ֆլորենցիին։ Իտալացին Եվրոպայի լիգայի վերջին 2 խաղում, այսպիսով, 4 գոլային փոխանցում է կատարել։
Ավելացնենք, որ «Ռոմա»-«Աուստրիա» հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում