Քաղաքական 09:29 21/10/2016 Հայաստան

Մաքսիմալ խնդիր՝ մինիմում ժամանակահատվածում

Կառավարության ներկայացրած ծրագիրը թե՛ կառուցվածքային և թե՛ բովանդակային առումով ակնհայտորեն տարբերվում է նախորդ կառավարությունների ծրագրերից։ Այդ տարբերությունը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով․ նախ ընդամենը 6 ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և հետո՝ կառավարության գլուխ կանգնած է ոչ թե դասական քաղաքական գործիչ, այլ պրոֆեսիոնալ կառավարիչ։

Դատելով կառավարության ծրագրի լակոնիկ և խիստ թիրախավորված բովանդակությունից՝ նոր ձևավորված կառավարության առջև դրված խնդիրը բացարձակապես այլ է՝ խիստ կարճ ժամանակահատվածում ապահովել իրական դրական արդյունք, ինչն իր մաշկի վրա պետք է զգա յուրաքանչյուր քաղաքացի։ Ընդ որում՝ այդ գործընթացում երկրորդական պլան են մղվում նույնիսկ իշխանական որոշ «լոկալ բուրգերի» և առանցքային պաշտոնյաների շահերը, որոնք մինչ այդ կարևոր գործառույթ են իրականացրել իշխանության համար։

Քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից՝ հասկանալի է, որ ակնկալվող դրական արդյունքը գործող իշխանության կողմից ծառայեցվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում, որի արդյունքները, փաստացի, որոշելու են իշխանության պահպանման կամ փոխանցման հարցը։ Դրված հստակ խնդիրը բավական է պնդելու համար, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կոչված և դատապարված է դրական շոշափելի արդյունք ապահովելուն՝ թեկուզև հանուն գործող իշխանության քաղաքական շահերի։

Ծրագիրը ծանրակշիռ է դրաձնում այն հանգամանքը, որ այն չի պարունակում վերամբարձ խոստումներ` կապված մեծաթիվ աշխատատեղերի ստեղծման ու գործազրկության կրճատման, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացման, աղքատության շոշափելի կրճատման հետ: Նման խոստումներն անտրամաբանական և անլուրջ կհնչեին, քանի որ կառավարությունը պաշտոնապես գործելու է մինչև 2017թ-ի մայիսը:

Ներկայացված ծրագրում առավել ուշագրավ է տնտեսական բաժինը, որն ակնհայտորեն աչքի է ընկնում առավել պրակտիկությամբ և կոնկրետ խնդիրների վրա թիրախավորվածությամբ։ Սույն տնտեսական ծրագրում նախորդների համեմատությամբ` ավելի քիչ են հանդիպում հռչակագրային և սկզբունքային բովանդակություն ունեցող խնդիրները, և գերակշռում են այնպիսիները, որոնք չափելի են, ու վերջնական հաշվով հնարավոր է հստակ գնահատական տալ` կառավարությունը կատարե՞լ է իր առջև դրված խնդիրը, թե՞ ոչ:

Ողջ ծրագրում կարմիր թելի պես անցնում է ավելացված արժեք ստեղծող բոլոր տնտեսվարողներին և հատկապես արտահանման միտվածներին` անկախ նրանց չափերից և գործունեության ոլորտից, շոշափելի աջակցություն ցուցաբերելու կառավարության վճռական տրամադրվածությունը: Դրա մասին են վկայում հետևյալ խնդիրների թիրախավորումը. ֆինանսական հաստատություններում գրավադրված կամ առկա չգործող ակտիվների վերագործարկում, նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում, արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում, բնական գազի սակագնային քաղաքականության փոփոխություն, մասնագիտացված արտահանող կառույցների ձևավորման և հզորացում, հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման ձեռքբերում, օրինապահ հարկատուների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում, հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշների վերանայում և մի շարք այլ նախագծերը։

Դեռևս դժվար է կանխատեսումներ կատարել կառավարության հաջողել-չհաջողելու վերաբերյալ, սակայն մեկ բան պարզ է․ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության առջև դրված է մաքսիմալ ծրագիր մինիմալ ժամանակահատվածում, որի արդյունքից շատ բան ուղղակիորեն կախված կլինի առաջիկա ընտրություններում։

Գոռ Ծառուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}