Միհրան Հարությունյանի վերականգնման համար կպահանջվի 7-8 ամիս
«Ռիո -2016»-ի Օլիմպիական խաղերի հերոսների մեկը` հունահռոմեական ոճի ընբշամարտի օլիմպիական մրցաշարի 66 կգ քաշային կարգում բարձր վարպետությամբ փայլած 27-ամյա ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով հոկտեմբերի 19-ին վիրահատության էր ենթարկվել Գերմանիայի Լինբուրգեհոֆ քաղաքի կլինիկաներից մեկում, բժիշկների կանխատեսումների համաձայն` կվերականգնվի շուրջ 7-8 ամիս հետո: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Միհրանն աջ ձեռքի վնասվածքն ստացել էր դեռևս 2015 թ. Բաքվում կայացած Եվրոպական մարզական 1 -ին խաղերից առաջ, որտեղ նվաճել էր արծաթե մեդալ: Գերմանիայում Միհրանին ուղեկցող ըմբշամարտի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ, ըմբիշների օգնության հիմնադրամի նախագահ, մարզական ֆունկցիոներ Արսեն Բադալյանը մանրամասնել է, թե ինչ վիրահատություն է կատարվել:
«Միհրանն աջ ձեռքի ջիլն ու մկաններն էր վնասել: Վնասվածքն աստիճանաբար ավելի էր խորացել, որն ազդել էր նաև նյարդի վրա: Վիրահատության ժամանակ ոտքի ջիլը տեղադրել են ձեռքին: Հիմա նա արդեն իրեն լավ է զգում: Բժիշկների կանխատեսումների համաձայն` Հարությունյանի վերականգնման փուլը կտևի շուրջ 7-8 ամիս, որից հետո նոր միայն նա կկարողանա վերսկսել մարզումները: Մինչև կիրակի օրը նա կմնա Գերմանիայում, բժիշկների հսկողության ներքո: Հետո արդեն կվերադառնա Երևան և բուժման կուրսը կշարունակի հայրենիքում»,- պատմել է Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
- Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը հերթական պարգևն են ստացել
- Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում աչք չփակել Միհրան Հարությունյանին ոսկե մեդալից զրկելու վրա
- Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին շնորհվելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում
- Միհրան Հարությունյանի պատվին Ռուսաստանում ավտոարշավ է կազմակերպվել
- Միհրան Հարությունյան. «Չեմ հավատում, որ ոսկե մեդալը կվերադարձնեն»
- Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում
- Միհրան Հարությունյան. «Դա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց»