Հայ շախմատիստները`աշխարհի պատանիների առաջնությունում
Բաթում քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնության 2-րդ տուրի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում 2-րդ հաղթանակն է տոնել Մամիկոն Ղարիբյանը: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել նաև Րաֆֆի Ղազարյանը, Գոռ Գրիգորյանը, Սևակ Մանուկյանն ու Արշակ Մելքոնյանը, իսկ Գրիգոր Դավթյանն ու Սարգիս Սարգսյանը պարտվել են:
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում 2-րդ հաղթանակն է տոնել Գոռ Սարգսյանը: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Արսեն Դավթյանի, Դավիթ Գասպարյանի ու Էրիկ Հակոբյանի համար, իսկ Էմին Օհանյանն ու Հայկ Գրիգորյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարի մեր երեք պատվիրակներն էլ` Նիկոլայ Հովյանը, Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մենուա Հակոբյանը, հաղթանակներ են գրանցել: Երկրորդ տուրից հետո Հովյանը վաստակել է 2, Փաշիկյանը` 1.5, Հակոբյանը` 1 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում 2-րդ հաղթանակներն են տոնել Մարիամ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանը: 2-րդ տուրում հաջողության է հասել նաև Մարիետա Խաչատրյանը: Հասմիկ Քոչինյանն ու Նադեժդա Խաչատրյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Ասյա Եդիգարյանը պարտվել է:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում միակ հաղթանակը տոնել է Անետա Ասկարյանը: Այս ենթախմբում հանդես եկող մեր մյուս երեք պատվիրակներն անհաջողության են մատնվել:
Մինչև 8 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Սյուզաննա Առաքելյանը պարտության է մատնել մրցակցին, Անգելինա Ղուկասյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Էմմա Մխիթարյանը պարտվել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում