Նոր հանձնաժողովը կզբաղվի առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի զարգացմամբ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովը զբաղվելու է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի զարգացման ու քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքների մշակմամբ և ներդրմամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հանձնաժողովի մշակած ծրագրերի հիման վրա ՀՀ ողջ տարածքում կազմակերպվելու են մարզական մասսայական միջոցառումներ, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար: Վերականգնվելու է «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» համազգային ծրագիրը, շարունակվելու է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացումը:
Ուսանողական սպորտի խթանման նպատակով անցկացվելու է հանրապետական ուսանողական սպարտակիադա: Հատուկ մարզական մասսայական միջոցառում է կազմակերպվելու դպրոցահասակ երեխաների համար՝ «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադա» և «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների սպարտակիադա»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում