ՊԵԿ նորանշանակ ղեկավարը երկու շաբաթ է տվել «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար. ՀԺ
ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված « կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։
Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրումներով զբաղվող փոքր և միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին։ Դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում։ ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են վերահսկողության տակ գործող «կարգոներ»։
Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը, պարզ կդառնա շատ շուտով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա