Արմեն Հարությունյանի ու Միհրան Պողոսյանի միջև «սև կատու» է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ պետ չի նշանակվում և դեռ ԺՊ է նաև մեկ այլ «նրբագեղ» մանրամասնի պատճառով. նա փոխգնդապետ է, իսկ օրենքը պահանջում է, որ ԴԱՀԿ պետը լինի գնդապետ:
Օրենքը փոխել չեն կարող, գնդապետ էլ նրան չեն դարձնում։ «ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի կողմից, այո, օրենքի հիման վրա նա կարող է լինել միայն պաշտոնակատար»,- հաստատեցին արդարադատության նախարարությունից: «Ի դեպ, Արմեն Հարությունյանը եղել է ԴԱՀԿ նախկին պետ, «օֆշորի» մասնագետ Միհրան Պողոսյանի մտերիմներից, սակայն, ըստ մեր աղբյուրների, նրանց միջև «սև կատու» է անցել, քանզի վերջինս շատ արագ ու հարմարավետ տեղավորվել է նոր նախարար` Քեթրինի Միհրանի կողմից ծաղիկներով դիմավորված Արփինե Հովհաննիսյանի կողքին` ազատվելով նույն Միհրանի կադրերից»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա