Առողջապահության ոլորտում սկանդալային բացահայտումներ են սպասվում. «Ժամանակ»
Կառավարության հռչակված փոփոխությունները հնարավոր է իրենց հետ բերեն սկանդալային բացահայտումներ, քանի որ նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաներ սկսել են մանրազնին ուսումնասիրել գնումների ոլորտն ու պարզել, թե ինչպես են մսխել բյուջեն նախորդները։ Սկանդալային բացահայտումներ են սպասվում առողջապահության ոլորտում։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Նորանշանակ Լևոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում և արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։ Ի դեպ, բացի նախկին նախարարի գործունեության ուսումնասիրությունից, նոր նախարարը նաև պլանավորում է կադրային ջարդ, ինչն արդեն դժգոհություն է հասունացրել նախարարությունում։ Բոլորը տագնապած սպասում են իրենց հերթին քանի որ Լևոն Ալթունայնը որոշել է անարդյունավետ ծախսերի կրճատումը իրականացնել կադրային կրճատումով։ Մինչդեռ հին աշխատակազմը բողոքում է, որ դա կարող է մասնագիտական մեծ հարված հասցնել առողջապահական համակարգին»,-նշել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա