ՄԱԿ-ի հանձնակատար. Հալեպի ուղղությամբ հարվածները պատմական մասշտաբի հանցագործություն են
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Զեիդ Ռաադ Զեիդ-Ալ Հուսեյնը սիրիական Հալեպի ուղղությամբ օդային հարվածները և քաղաքի պաշարումը պատմական մասշտաբի հանցագործություն է անվանել: Հայտարարությունում հիշատակվում են ապստամբների կողմից քաղաքի արևմտյան հատվածի գնդակոծությունները, բայց նշվում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ մասի պատճառը դարձել են ռմբակոծությունները: Լուրը գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ընդդիմության զինված խմբերը շարունակում են արևմտյան Հալեպի գնդակոծությունները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճնշող մասի պատճառը ոչ ընտրողաբար իրականացվող օդային հարվածներն են»,- հայտարարել է հանձնակատարը:
Հիշեցնենք, որ Հալեպում հումանիտար դադարը սկսել է գործել հոկտեմբերի 20-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հումանատար դադարը Հալեպում երկարացվել Է
- ՄԱԿ-ն ակնկալում է, որ հումանիտար դադարը կտևի չորս օր
- Հալեպում «հումանիտար դադար» է