Իրանը բողոքի նոտա է հղել Թուրքիային
Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանը,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ, որտեղ իրանական կողմն խիստ բողոքն է հայտնել թուրք դեսպանին՝ կապված՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի այն հայտարարության հետ, թե Իրանի կրոնական քաղաքականությունն իր ազդեցությունն է ունենում Իրաքում տեղի ունեցող գործընթացների վրա:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանն արձագանքել է նաև Իրանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
«Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է մարդկային, իսլամական արժեքների վրա, որտեղ հարևան երկրների, մասնավորապես իսլամական երկրների անվտանգությունն ու կայունությունը առաջնահերթություն է համարվում: Կրոնական տարաձայնություններ և ազգայնականություն հրահրելն Իրանի արտաքին քաղաքականության մեջ տեղ չունեն»,-հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Հավելենք, որ Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին օրերս, անդրադառնալով Մոսուլի ազատագրման գործընթացին, մասնավորապես ասել էր. «Բացի Իրաքից՝ ոչ մի երկիր իրավունք չունի մասնակցել Մոսուլի ազատագրմանը, դա Իրաքի կառավարության իրավունքն է: Այն պայմաններում, երբ Իրաքն այնքան է ուժեղացել, որ կարող է ինքնուրույն Մոսուլն ազատագրել ահաբեկիչների ձեռքից, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կան մի շարք երկրներ, որոնք այժմ եկել են և ցանկանում են հաղթանակը կիսել Իրաքի ժողովրդի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան