Կառավարության ծրագիրն ընդունվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի կառավարության ծրագիրը հավանության արժանացավ:
«Շնորհավորենք մեր կառավարությանը»,- քվեարկությունից հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, ՕԵԿ-ը՝ ձեռնպահ:
Նախքան քվեարկությունը պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ մասնավորապես ասելով. «Ես ելույթ չեմ ունեցել, հարցեր չեմ տվել: Արդեն չորրորդ անգամն է, փորձը ցույց է տալիս, որ դրանից էական բան չի փոխվում: Այս դահլիճում նախընտրական փուլ է սկսվում, քաղաքական հայտարարություններով հանդես գալու գայթակղությունը մեծ է: Չեմ ուզում մտնել ծայրահեղությունների մեջ՝ մի կողմից որ փրկության ծրագիր է, մյուս կողմից, որ անհնար է այս վիճակում բան փոխել:
Գիտակցում ենք, որ հասարակությունը չի կարող զրկվել հույսերից: Ինչ-որ հույսեր ձեր նշանակմամբ առաջացել են: Ձեր կողմից նշանակված նախարարների պարկեշտությանը կասկածելու որևէ առիթ չունենք: Այդ առումով չեմ ուզում ժխտողական ազդակով սկսել, բայց նաև չեմ կարող լիովին աջակցել, մինչև չտեսնեմ կոնկրետ, ռեալ քայլեր: Այդ առումով ձեռնպահ կմնամ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց. «Բնականաբար հիմնավորեցինք՝ ինչն է մեր խնդիրը ծրագրի հետ կապված, բայց խոսքը միայն ծրագրի մասին չէ: Չենք կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության կողմից ներկայացված որևէ կառավարությանը, որովհետև անցած տարիները նման հիմքեր մեզ թույլ չեն տալիս: Մենք ծրագրի քվեարկությունը համարում ենք վստահության քվեարկության, մեր անվստահությունը հայտնում են դեմ քվեարկելով»:
Հարակից հրապարակումներ`
- Կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին. ԱԺ նախագահ
- Մաքսիմալ խնդիր՝ մինիմում ժամանակահատվածում
- Կառավարության այս ծրագիրն ունի ամուր հիմք. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը բացատրել է ազգ-բանակ գաղափարի էությունը
- Արդարադատության համակագում դատավորների ներքին անկախության ապահովման խնդիր ունենք. նախարար
- Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին. Կարեն Կարապետյանը՝ Հեղինե Բիշարյանին
- Մենք գիտակցում ենք մեծ պատասխանատվությունը, որը դրվել է կառավարության վրա. Կարեն Կարապետյան
- «Ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացող ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը». Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան