ԵՄ գագաթաժողովը Սիրիայի իրավիճակի հետ կապված պատժամիջոցներ չի սահմանել
Եվրոպական միության անդամ երկրները, Բրյուսելում կայացած գագաթաժողովի առաջին օրվա տվյալների համաձայն, Սիրիայի իրավիճակի պատճառով Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն:
Գագաթաժողովի մեկնարկից առաջ՝ Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ, օրենքի վերջնական նախագծի համաձայն, ԵՄ անդամ երկրները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը:
ԵՄ-ում աղբյուրը լրագրողներին պարզաբանել է, որ Եվրամիության խոշոր երկրները կողմ են պատժամիջոցների սահմանմանը, սակայն վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է փոխհամաձայնության գալ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել պատճամիջոցների հնարավոր սահմանումը՝ նշելով, որ անհրաժեշտ է սպասել գագաթաժողովի արդյունքում ներկայացվելիք վերջնական բանաձևին:
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Տուսկ. Եվրամիությունը թույլ է տալիս երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Մերկելը՝ Սիրիայի հարցով հանդիպման մասին. «Կոշտ և դժվար բանակցություններ էին»